Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանը երեկվա ուղերձով տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը և ուրվագծեց իրենց կարգախոսը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բազմիցս գրել ենք, որ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տևական ժամանակ է՝ նախընտրական կարգախոսի փնտրտուքների մեջ է։ Հասկանում են, որ խոստացված ապագան՝ պայծառ ապագան, այդպես էլ չբերեցին, խաղաղության դարաշրջանն էլ բացելու փոխարեն Արցախը կորցրինք, Հայաստանի սուվերեն տարածքից մինչև անգամ հանձնեցինք։
Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը և ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։
Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար, ոչ թե Փաշինյանի էլեկտորատի, պարզ է, որ ստորագրված համաձայնությունները, ինչը Փաշինյանը հրամցնում է իբրև խաղաղություն, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը սահմանափակելու է անգամ արցախյան մարտում ընկածների հերոսությունների մասին խոսելը, քանի որ դա միակողմանի զիջումների մասին պայմանավորվածությունների շղթա է, այն կնքվելուց հետո Ադրբեջանն է որոշելու՝ Հայաստանում ով ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ ոչ։
Ասենք՝ հերոսի մասին գուցե չկարողանանք ասել, որ ընկել է հանուն Արցախի, Ադրբեջանը դա կարող է դիտարկել իբրև անջատողականություն, բռնի ծայրահեղականություն և այլն, մինչդեռ, խաղաղության նախաստորագրված պայմանագրի 9-րդ կետով՝ կողմերը դատապարտելու և պայքարելու են նման դրսևորումների դեմ։
Պատահական չէ, որ Փաշինյանն ուղերձում ասում է․ «Մեր նահատակներին խնկարկելու և սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձևն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետև խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում