«Հրապարակ». ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում
Օրվա մամուլ
08:35 20/08/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում

«Հրապարակ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է։ Չնայած նախապես որոշվել է, որ վարչության անդամի թեկնածուները սահմանափակված են իրենց քարոզչական նյութերը տարածել սեփական ֆեյսբուքյան էջերում, սակայն որոշ թեկնածուներ չեն պահպանում այդ արգելքը և փորձում են անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։

Այդ արգելքի հասցեատերերը հատկապես կարկառուն և համացանցում լայն լսարան ունեցող կուսակցականներն են, որոնց հրապարակումները լայն տարածում են գտնում, և, հետևաբար, անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում, սակայն առաջադրված 42 թեկնածուներից շատերը երբեմն խախտում են այդ կանոնը և հայտնվում վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում։

Ասում են՝ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ վարչության ընտրություններին ընդառաջ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում