Ֆլումինենսեի դարպասապահը դարձավ համաշխարհային ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով
Սպորտ
18:09 20/08/2025
Աշխարհ

Ֆլումինենսեի դարպասապահը դարձավ համաշխարհային ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով

Բրազիլական «Ֆլումինենսե» ակումբի դարպասապահ Ֆաբիո Լոպեսը դարձել է աշխարհում առաջին ֆուտբոլիստը՝ ըստ անցկացրած պաշտոնական հանդիպումների թվի: Արմսպորտ-ի փոխանցմամբ՝  44-ամյա դարպասապահը ռեկորդ սահմանեց՝ իր կարիերայի ընթացքում անցկացնելով 1391-րդ հանդիպումը:

Պատմական խաղը տեղի ունեցավ Կոլումբիայի «Ամերիկա դե Կալի» թիմի դեմ՝ Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ, որտեղ «Ֆլումինենսեն» հաղթեց 2:0 հաշվով: Այս խաղում Ֆաբիոն գերազանցեց անգլիացի նախկին դարպասապահ Պիտեր Շիլթոնի ցուցանիշը, որը 1966-1997 թվականներին անցկացրել էր 1390 պաշտոնական հանդիպում:

Հանդիսավոր արարողության ընթացքում Ֆաբիոյին հանձնվեցին հուշանվեր ափսե և նկար: Միջոցառմանը ներկա էր նրա ընտանիքը: Դարպասապահը խաղին մասնակցեց հատուկ խորհրդանշական կարկատանով զարդարված մարզաշապիկով:

Ֆաբիոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1997 թվականին: Նա ամենաշատ խաղերն անցկացրել է «Կրուզեյրո» ակումբում (976 հանդիպում): Բացի այդ, նա հանդես է եկել «Ֆլումինենսեի» (235 խաղ), «Վասկո դա Գամայի» (150 խաղ), «Ունիան Բանդեյրանտեի» (30 խաղ) և «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում:

Ֆաբիոն երեք անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն՝ 2000 թվականին «Վասկո դա Գամայի» հետ, իսկ 2013 և 2014 թվականներին՝ «Կրուզեյրոյի» կազմում: Նա երեք անգամ նվաճել է Բրազիլիայի գավաթը, իսկ 2023 թվականին «Ֆլումինենսեի» հետ հաղթել է Կոպա Լիբերտադորեսում: Բացի այդ, նա ռեկորդակիր է Լիբերտադորեսի և Հարավամերիկյան գավաթի հանդիպումներում հաղթանակների քանակով:

2022 թվականից «Ֆլումինենսեում» հանդես եկող Ֆաբիոն ասել է.

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ֆլումինենսեի դարպասապահը դարձավ համաշխարհային ռեկորդակիր անցկացրած խաղերի քանակով