Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան-Մաշտոց հատվածում
Հասարակություն
16:21 20/08/2025
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան-Մաշտոց հատվածում

Օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

. Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: 

. Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով:

. Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն:

. Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան-Մաշտոց հատվածում