Հայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հասարակություն
19:39 20/08/2025
Հայաստան

Հայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Էկոպարեկային ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 

Հարգելի' քաղաքացիներ,

Ի կատարումն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության՝ օգոստոսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Շիրակի մարզ, Արարատյան դաշտ, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ, Սյունիքի հովիտներ, Երևան քաղաք

Այս պայմաններում ցանկացած անզգույշ գործողություն կարող է դառնալ խոշոր հրդեհի պատճառ։

Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում․

-չայրել խոտածածկ և բուսական մնացորդներ,

-չօգտագործել բաց կրակ դաշտերում և անտառների հարևանությամբ,

- չթողնել ապակե շշեր կամ այլ դյուրավառ աղբ բնության մեջ,

- նկատելու դեպքում անմիջապես ահազանգել։

-Հրդեհի դեպքում զանգահարեք 911 կամ Էկոպարեկային ծառայության թեժ գիծ՝ 107։

Պահպանենք զգոնություն և համատեղ կանխենք հնարավոր վտանգները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի մի շարք տարածքներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ