Երևանի քաղաքապետարանը տարեցների համար տուր է կազմակերպել
Հասարակություն
20:42 21/08/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանը տարեցների համար տուր է կազմակերպել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

«Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: 

Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող և համապատասխան մասնագետ։

Նախագիծն ունի ոչ միայն ճանաչողական, այլև ժամանցային բնույթ։ Ժողովրդական երգն ու պարը, ասմունքը և տարբեր ինտերակտիվ խաղերը նրանց օրը դարձնում են ավելի հագեցած ու հետաքրքիր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քաղաքապետարանը տարեցների համար տուր է կազմակերպել