Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ում դեռ կան մարդիկ, որ կարողանում են թացը չորից զատել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական շրջանակներում ևս պարզվում է, որ խանդավառված չեն վաշինգտոնյան արձանագրություններից և հասկանում են, որ դա իրականում խաղաղություն չի բերելու։ Չնայած Փաշինյանը հրահանգել է պատգամավորներին և քարոզչամեքենային՝ թմբկահարել այդ թեզը, բայց ՔՊ-ում դեռ կան մարդիկ, որ կարողանում են թացը չորից զատել։
Շատերն են հասկանում, որ Արևմուտքի և Ադրբեջանի կողմից դա Փաշինյանին նվիրած նախընտրական «կոզիր» է, որպեսզի վերընտրվելուց հետո իրականացնի իրենց ծրագիրը, և կյանքի կոչվեն «Զանգեզուրի միջանցքը» և մյուս բոլոր զիջումները։ Ոմանք էլ միամտաբար հույս են տածում, որ այս ժամանակը Փաշինյանը հօգուտ պետության կօգտագործի և կարգի կբերի մեր սահմանները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում