Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. Կա տուժած
Հասարակություն
12:02 21/08/2025
Հայաստան

Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. Կա տուժած

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. Կա տուժած