Ավտոտնակում բռկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
Հասարակություն
10:48 21/08/2025
Հայաստան

Ավտոտնակում բռկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 20-ին, ժամը 21։16-ինահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ):

Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտոտնակում բռկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է