Ոստիկանությունը նկատողություն է հայտնել մերկ կողինջին
Հասարակություն
23:10 21/08/2025

Ոստիկանությունը նկատողություն է հայտնել մերկ կողինջին

Բավարիայի Շվաբախ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչները օգոստոսի 20-ի գիշերը չեն կարողանում քնել դոմոֆոնի անդադար զանգերի պատճառով՝ ինչ-որ մեկը անընդհատ սեղմում էր դրա կոճակները։ 

Բնակիչները փորձել են հասկանալ, թե ով է իրենց խանգարում, սակայն պատուհաններից ոչ մեկին չեն տեսել։ 

Կեսգիշերն անց  նրանք  զանգահարել են տեղական ոստիկանություն. հերթապահը միանգամից մի քանի զանգի է ստացել և դեպքի վայր է ուղարկել պարեկային ծառայության աշխատակիցների:

Սակայն նույնիսկ ոստիկանության ժամանումից հետո դոմոֆոնը չի լռել՝ գրում է  dw-ն։

Ոստիկաններին հաջողվել է գտնել խուլիգանին, երբ պարեկային ծառայության աշխատակիցները զննել են դոմոֆոնը: Պարզվել է, որ կոճակների վրայով պարզապես կողինջ էր ջանասիրաբար սողում:

 Շվաբախի ոստիկանությունն իր հայտարարության մեջ հայտնել է, որ օրինազանցին նկատողություն է հայտնվել, նրանց տեղափոխել են հարևան մարգագետին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկանությունը նկատողություն է հայտնել մերկ կողինջին