Բագրատ Սրբազան. Ստիպված չլինեմ լքելու նիստերի դահլիճը. ՈՒՂԻՂ
Իրավունք
14:54 22/08/2025
Հայաստան

Բագրատ Սրբազան. Ստիպված չլինեմ լքելու նիստերի դահլիճը. ՈՒՂԻՂ

«Ես Վազգեն Գալստանյանը չեմ»,-ի պատասխան դատական նիստերի քարտուղարի հայտարարության ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ նիստերին այդ մասին արտահայտվել է, ասել են՝ ճշգրտում են արել, եթե ձևական է այն, ապա պետք է ասել։

«Ինձ ոչ ոք Վազգեն Գալստանյան չի ճանաչում։ Հարգելի դատարան, երրորդ օրն է՝ կրկնում եմ սա՝ սկսած ինքնության ճանաչման օրվանից։ Ձեզ համար դժվար չէ այն փոխել։ ստիպված չլինեմ լքելու դահլիճը»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «18 արդարների» անունը ստացած գործով չորրորդ դատական նիստը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բագրատ Սրբազան. Ստիպված չլինեմ լքելու նիստերի դահլիճը. ՈՒՂԻՂ