Դավիթ Գալստյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Իրավունք
18:26 22/08/2025
Հայաստան

Դավիթ Գալստյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Այս մասին հայտարարեց դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց։

Դավիթ  Վլադիմիրի Գալստյանի, խափան միջոցի հիմքերի և պայմանների հետ կապված, նախ նշեմ, որ մեկ հիմք էլ է նշվել նախկինում, արձանագրվել դատարանի կողմից։ Այն է՝ խոչընդոտելու հիմքը, որի բարձր հավանականությունը այս պահի դրությամբ կրկին պահպանվում է բարձր հավանականությամբ։ Այլընտրանքային խափան միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Հետևաբար, մեղադրյալի նկատմամբ դրանց խափան միջոց կալանքի ժամկետը կերարացվի 3 ամիս ժամկետով՝ մինչև նոյեմբերի 25-ը»,- հայտարարեց դատավորը։

 Նա նաև նշեց, որ  ընտանիքի կամ այլ անդամների հետ ունենալու սահմանափակումների   անհրաժեշտությունը վերացել է։

«Որոշումը ստանալուն պես այն կարող եք բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարան 10-օրյա ժամկետում»,- ավելացրեց դատավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Գալստյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց