Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով․ Լուկաշենկո
«Թրամփին շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի մասով։ Ասել եմ՝ լավ արեցիք, որ գտաք այդ հնարավորությունը, որ նման համաձայնագիր ստորագրեցիք»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը»։ Այն շատ անհրաժեշտ էր ադրբեջանցիներին կապելու համար։ Խաղաղության համաձայնագրերը կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով։ Իհարկե, սա Իրանին դուր չի գալիս, բայց ոչ-ոք չի կարող դիմադրել։ Սա խաղաղության պայմանագիր է։ Այս հարցերի շուրջ է եղել Թրամփի հետ մեր խոսակցությունը»,- ասել է նա։