Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածը փակ կլինի
Հասարակություն
12:39 22/08/2025
Հայաստան

Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածը փակ կլինի

Մյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածը փակ կլինի