Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սվաճյան փողոցի մի բնակարանից գողության փորձը բացահայտվեց. 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ՁՊՎ
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին օգոստոսի 17-ի առավոտյան զանգահարած Սվաճյան փողոցի բնակիչը հայտնել է, որ օգոստոսի 15-ի ցերեկը հարմարեցված բանալիով փորձել են բացել իր բնակարանի մուտքի դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի։
Ոստիկանության փոխանցմամբ, կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ բնակարանային գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բացահայտմանը մասնակցել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները: Նրանց ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են օգոստոսի 20-ին: Նույն օրը՝ ժամը 18-ին, մայրաքաղաքի Ղարիբջանյան փողոցում ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ:
Քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: