Կոչումս ստացել եմ խրամատում՝ իմ քրտինքով, իմ հայրենասիրությամբ, շարունակելու եմ ծառայել ժողովրդիս․ գնդապետ Մախսուդյան
Իրավունք
19:19 22/08/2025
Հայաստան

Կոչումս ստացել եմ խրամատում՝ իմ քրտինքով, իմ հայրենասիրությամբ, շարունակելու եմ ծառայել ժողովրդիս․ գնդապետ Մախսուդյան

Դատարանը քննում է նաև գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքի հարցը։ Իրեն ուղղված մեղադրանքին և կալանքի միջնորդությանը, Մախսուդյանն հետևյալ կերպ արձագանքեց․

 « Խոսքս կարճ կկապեմ։ Ծառայել եմ իմ ժողովրդին, իմ հայրենիքին, իմ պետականությանը, որը եղել է իմ առջև դրված խնդիրը։  Պատրաստ եմ նորից ծառայել իմ ժողովրդին։ Ես գնդապետ եմ։ Գնդապետի կոչում ստացել եմ խրամատում։Որոշ գնդապետների պես աթոռի տակ  թաքնված չեմ եղել պատերազմի ժամանակ։ Իմ կոչումը ստացել եմ խրամատում՝ իմ քրտինքով, իմ հայրենասիրությամբ ու շարունակելու եմ ծառայել իմ հայ ժողովրդին»,- ասաց գնդապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոչումս ստացել եմ խրամատում՝ իմ քրտինքով, իմ հայրենասիրությամբ, շարունակելու եմ ծառայել ժողովրդիս․ գնդապետ Մախսուդյան