Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է․
Սահմանվել են 2025-2026 թվականների ընթացքում ՀՀ տարածքում (բացի բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները։
ՈՐՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է․
• որս կատարել առանց համապատասխան թույլտվության,
• որս իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով,
• որս կատարել արգելված վայրերում և արգելված ժամերին,
• խախտել կենդանական աշխարհի պահպանության կանոնները։
Որսի կանոնների խախտման դեպքում սահմանված են վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։
Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջօրյա վերահսկողություն է իրականացնելու ՀՀ բոլոր որսահանդակներում։