Ակցիաներ ընդդեմ ու ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի
Քաղաքական
16:57 23/08/2025
Հայաստան

Ակցիաներ ընդդեմ ու ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի մոտ այսօր երկու ակցիա է իրականացվում։ Այստեղ բազաթիվ ոստիկաններ են բերվել։

Արևմտամետ համարվող Արման Բաբաջանյանը, Լևոն Բարսեղյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Շիրինյանն ու մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջում են, որ ռուսական դուրս բերվի Հայաստանի տարածքից։

«Ազատ Հայաստան» գրված է նրանց ձեռքին եղած ցուցապաստառների վրա։

«Շատ երկար ժամանակ համարել ենք, որ բազա այստեղ Հայաստանին օգնելու համար է։ Սակայն իմացանք, որ Վլադիմիր Վալոդի Պուտինը ենք է վաճառում Ադրբեջանին»,-հայտարարեց Լևոն Բարսեղյանը։

«Բազա, դուրս, մարդասպաններ, դավաճաններ, ֆաշիստներ»,-վանկարկում էր Արման Բաբաջանյանը։

Ի պաշտպանություն բազայի ակցիա են անցկացնում «Մայր Հայաստան» դաշինքի անդամներն ու աջակիցները։

Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը կարծիք հայտնեց, որ «արևմտամետներ»-ն իրականացնում են իշխանությունների պատվերը։

Ս. Հակոբյանն ասաց, իշխանությունները Գյումրիին փորձում են զրկել հոգևորից, անազատության մեջ է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Իշխանություններն ունեն ստույգ պլան, որը թելադրվում է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Սկզբում գնացին հոգևոր արժեքների դեմ,  հիմա անցել են աշխատանքի երկրորդ փուլին, ուզում են մեզ ենթարկել անվտանգային տեռորի։ Այն բոլոր անվտանգային երաշխիքները, որ կարող են խոչւնդոտ հանդիսանալ թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակման համար, Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ առաջադրան, վերացնել այդ խոչընդոտները»,-ասաց Ս. Հակոբյանը։

Դերենիկ Մալխասյանն ասաց, որ ռազմաբազան քաղաքի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտռսական խնդիր է լուծում։
«Մոտեցեք գյումրեցիներին, թող նրանք ասեն՝ համաձա՞յն են»,-ասաց դաշինքի անդամը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ակցիաներ ընդդեմ ու ի պաշտպանություն Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի