Երգչուհի Արմինկան նշում է 52-ամյակը
Համացանց
13:08 23/08/2025
Հայաստան

Երգչուհի Արմինկան նշում է 52-ամյակը

Երգչուհի, հանդիսավար Արմինկան, որ տարիներ առաջ բնակություն է հասատել ԱՄՆ-ում, նշում է 52-րդ տարեդարձը։

«Դե, բարև, 52

Եվս մի հետաքրքիր պտույտ արեգակի շուրջ ավարտվեց՝թողնելով ինձ անհաշվելի սիրուն ու օրհնված օրեր:

Ավելի հուսառատ ու ավելի սիրառատ սրտով՝ դիմավորում եմ իմ նոր տարին:

Էս կյանքն ինձ համար ամենամեծ պարգևն է՝ իմ երկրային ճամփորդությունը, որն անցնում եմ սիրով, գոհաբանությմբ ու գնահատանքով:

Իմ ընտանիքի, իմ սիրելի մարդկանց ու ձեր բոլորի սերն իմ ուղեկիցն են, իմ ջերմությունն ու իմաստը՝ ապրելու և ապրեցնելու»,-գրել է նա սոցցանցերի իր էջերում։

Ի պատասխան բազմաթիվ մարդիկ իրենց զարմանքն են հայտնել երգչուհու տարիքի առթիվ։ Նրանցից մեկն էլ նշել է. «Ջենիֆերի վրա էինք զարմանում՝ մերը թողած»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երգչուհի Արմինկան նշում է 52-ամյակը