Բլոգեր Արսեն Մարգարյանին Մոսկվայում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Իրավունք
14:53 23/08/2025
Տարածաշրջան

Բլոգեր Արսեն Մարգարյանին Մոսկվայում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Բլոգեր Արսեն Մարգարյանին, որին մեղադրանք է առաջադրվել նացիզմի հատկանիշներով, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համաձայն սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ հայտնաբերվել է բլոգեր Արսեն Մարգարյանի հետ տեսազրույց, որի ընթացքում վերջինս, ձևավորելով կոշտ դիրքորոշում ահաբեկչության գաղափարախոսության և պրակտիկայի ճշգրտության վերաբերյալ, հրապարակային կոչեր է արել Ռուսաստանի տարածքում և նրա քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական գործունեություն ծավալելու վերաբերյալ։

Դրանից հետո իրավապահ մարմինները հայտնել են, որ բլոգերի նկատմամբ սկսվել է նախաքննական ստուգում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բլոգեր Արսեն Մարգարյանին Մոսկվայում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում