Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ. Բադալյանը՝ Փաշինյանին
«Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտային չէ: «Կոնֆլիկտայնության» հատկանիշը ներմուծել է Նիկոլ Փաշինյանը, որն իր քաղաքական նկատառումներից ելնելով այն դարձրել է ներքին սպառման խաղաքարտ, իսկ խաղաքարտը ուժեղացնելու համար էլ բերել է այդ հանգամանքը հայ-ադրբեջանական պրոցես»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին՝ ընդգծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա նշում է.
«Հայաստանի Անկախության հռչակագիրը չի պարունակում միջազգային իրավունքին հակասող եւ ոչ մի ասպեկտ: Հակառակ պարագայում, այդ հռչակագրի հիման վրա ձեւավորված Հայաստանի իրավա-քաղաքական պետական ինքնությունը գեթ կես խնդիր կունենար միջազգային որեւէ կառույցի հետ հաղորդակցվելու, անդամակցելու հարցում:
Թե Արցախի հարցը, թե հայերի ցեղասպանության ճանաչման հարցը միջազգայնորեն լեգիտիմ հարցեր են, եթե իհարկե մենք լեգիտիմությունը չափում ենք միջազգային իրավա-քաղաքական հիմքով, ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի քիմքով»։
Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ հղած ուղերձում Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին և արտահայտում էին մեր հավաքական հայրենասիրության այն մոդելը, որ Խորհրդային Միության կողմից կաթիլ–կաթիլ, բայց հետևողականորեն մեզանում սերմանվել էր 1950–ականներից՝ երկաթյա վարագույրի հաստատման և սառը պատերազմի մեկնարկի միջավայրում»։