Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր. Ծառուկյան
Տնտեսություն
15:50 23/08/2025
Հայաստան

Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր. Ծառուկյան

Գործարար Գագիկ Ծառուկյանը շրջայց է կատարել Գեղարքունիքի մարզում՝ ծանոթանալու Վարդենիսի սահմանամերձ տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին։

Խոշոր ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մոտեցումների արդյունքում մշակվել են մեծածավալ ցանքատարածություններ, ցորենի արտեր, գործում է սառնարանային տնտեսություն։ Տարիներ շարունակ ամայի մնացած հողերն այսօր դարձել են բերքատու։

«Սա միայն գյուղատնտեսություն չէ․ սա երկրի անվտանգության, պարենային ապահովման և տնտեսության հզորացման կարևոր ուղի է։ Գյուղատնտեսությունն է պահում մեր երկիրը, և այն պետք է զարգանա օրեցօր, որպեսզի մարդը գյուղում ապրի արժանապատիվ, աշխատի, ստեղծի և չլքի իր հողը։ Սա է մեր ճանապարհը՝ ուժեղ, կայուն և իր հողի վրա կանգնած Հայաստան»,-նշել է Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder