Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդեն երրորդ օրն է վաճառվում են Մունդիալ-2026-ի որակավորման Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը: Խաղը կայանալու է սեպտեմբերի 9-ին։ ՀՖՖ-ից հայտնում են, որ դեռևս առկա է 1099 տոմս:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին Պորտուգալիայի հավաքկանաի հետ հանդիպման տոմսերը վաճառվել էր մի քանի ժամում։ Շատերը դժգոհում էին, որ կայքի լավ չգործելու հետևանքով չեն կարողացել տոսմ գնել։
ՀՖՖ-ից հիշեցնում են՝ խցանումներից և ավելորդ կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ հանդիպման մեկնարկից առնվազնը 1 ժամ առաջ։
Արևմտյան և Հյուսիսային տրիբունաների, ինչպես նաև Արևելյան տրիբունայի առաջին սեկցիայի տոմս ձեռք բերած ֆուտբոլասերների համար մուտքը մարզադաշտ կազմակերպվում է Վարդանանց փողոցից։ Արևելյան տրիբունայի երկրորդ սեկցիայի և Հարավային տրիբունայի տոմսեր ունեցողների համար մուտքը մարզադաշտ կազմակերպվում է Չարենցի փողոցից։