Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս գործընթացն ունի ինձ լռեցնելու նպատակ․ Վարդանյանն իր դեմ ներկայացված դատական հայցի մասին
«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Օսիկյանը հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի և նրա տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտական տեղեկությունները և 1 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձել՝ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործարար համբավին և Արամ Օսիկյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի համար։ Նշենք, որ իրավաբան, էկոլոգ Նազելի Վարդանյանը շուրջ 9 տարի աջակցում է Վայոց ձորի այն բնակիչներին, որոնք պայքարում են Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հնարավոր շահագործման դեմ։ Հենց այս հանքավայրը նույն այնձիք` տարբեր կազմակերպությունների անվան տակ շահագործելու, հետագայում ուսումասիրելու նկատակով հանրային լսումներ են կազմակերպում համայքներում։ Հատկանշական է, որ թեև տարբեր կազմակերպություններ են այս տարիների ընթացքում հայտ ներկայացրել, սակայն ներկայացուցիչը նույնն ինքը՝ Արամ Օսիկյանն է։
Այդուհաներձ, ինչո՞ւ է փորձում լռեցնել Արամ Օսիկյանը Նազելի Վարդանյանին, Panorama.am-ը զրուցել է Վարդանյանի հետ։
Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում հրապարակված հայցի համաձայն՝ Արամ Օսիկյանն իր հասցեին հնչեցված արտահայտությունները որակել է որպես պատվի ու արժանապատվության արատավորում և հիմք է ընդունել սույն թվականի հուլիսի 7-ին Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների ուսումնասիրության մասին հանրային լսումների ընթացքում արված արտահայտությունները։
«Անկեղծ ասած՝ ես էլ չգիտեմ,թե իրենք ինչից են կոնկրետ վիրավորվել։ Յուրաքանչյուր մարդու խոսք կարելի է «սարքել» վիրավորանք։ 9 տարի շարունակ իրենք մտնում են այդ համայնք և փորձում են ամեն գնով հանքարդյունաբերություն սկսել, այն դեպքում, երբ համայնքի բնակիչները միաբերան ասում են՝ ոչ։ Վերջին լսմանն էլ ավագանին կրկին բացասական եզրակացություն է տվել։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն ես եմ խոսում կամ ինձնով է որոշվում։ Ես հայտարարել եմ, որ սույն թվականի մայիսին ստեղծված և գրանցված կազմակերպությունը չի կարող հանքարդյունաբերությամբ զբաղվել, որովհետև համաձայն օրենքի 5 տարվա հանքարդյունաբերության ոլորտում գործունեության փորձ է անհրաժեշտ։ Հիմա դրանից իրենք վիրավորվել են և ասում են, որ իմ խոսքը խոչընդոտում է իրենց տնտեսական գործունեությանը»,- ասաց Վարդանյանը։