Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
09:41 23/08/2025
Հայաստան

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ. Տիգրան Աբրահամյան

«Վաշինգոտնյան պայմանավորվածությունների և իշխանության խոստացած խաղաղության տեքստերը մի պահ վերադարձնում են ոչ այդքան հեռավոր 2020/2021 թվականների ցիկլ, երբ Մոսկվայի միջնորդությամբ եռակողմ փաստաթուղթ եղավ, իսկ թե ինչ եղավ դրա ճակատագիրը` բոլորը գիտեն»,-նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է՝ 5 տարի առաջ, փաստաթղթում Ադրբեջանը պարտաճանաչ ամրագրեց իր առաջնահերթությունները, ավելին` սեղմ ժամկետ սահմանեց դրա կատարման համար, իսկ իրենը ստանալուց հետո աղբամանը նետեց այդ փաստաթուղթը, ապա ագրեսիայի դիմեց ՀՀ-ի դեմ, իսկ Արցախն ամբողջովին օկուպացրեց:

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ, հույզեր և լավ օրերի խոստումներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իրավական և քաղաքական ամրագրումներ արեցին ադրբեջանական օրակարգի մասով, իսկ Հայաստանին թողեցին կեղծ ժպիտներ. Տիգրան Աբրահամյան