Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում. Ահազանգ
Քաղաքական
21:03 23/08/2025
Հայաստան

Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում. Ահազանգ

«Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում»,-ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։

Նա ավելացնում է.

«Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ իրենց չի տրվում հստակ պատճառաբանություն, խոսվում է բուսասանիտարիայի հետ կապված ինչ-որ խնդիրների մասին:

.Այս ամենի հետևանքով հսկայական վնասներ են կրում գյուղացիները, գյուղատնտեսությամբ զբաղվողները:

.Նշեմ, որ այլ ապրանքներով բեռնված բեռնատարներ ևս ենթարկվում են մանրակրկիտ զննման, ինչի հետևանքով խոչընդոտվում է վերջիններիս մուտքը Ռուսաստանի Դաշնություն:

Մասնավորապես, խնդիրների են բախվում շինանյութ փոխադրող մեքենաները, ինչն աննախադեպ է այս ոլորտի պարագայում:

Բազմաթիվ բեռնատարներ անորոշության մեջ դեռևս սպասում են որոշման:

.Ինչպես միշտ, պատկան մարմինների կողմից չկա համապատասխան արձագանք, գործողություններ:

Ակնհայտ է, որ խնդիրը միայն տնտեսական չէ, ունի քաղաքական ենթատեքստ

Շնորհավոր «Թրամփի ճանապարհ»»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերին Լարսի անցակետից գյուղմթերքով, սալորով, դեղձով, խաղողով բեռնված հարյուրավոր մեքենաներ ետ են վերադառնում. Ահազանգ