«Ժողովուրդ». Փաշինյանի համար միլիարդները գերազանցող արտաքին պարտքը, սահմանային լարված ու փխրուն իրավիճակը էական չեն
Օրվա մամուլ
08:40 23/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի համար միլիարդները գերազանցող արտաքին պարտքը, սահմանային լարված ու փխրուն իրավիճակը էական չեն

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ Այս համոզմունքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկոր- դային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18-ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։

Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ «լավ ա լինելու», որովհետև հիմա արդեն լավ է։ Որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ Փաստորեն, միլիարդները գերազանցող արտաքին պարտքը, սահմանային լարված ու փխրուն իրավիճակը էական չեն. Փաշինյանը մխիթարում է իրեն այն համոզմունքով, թե «տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանի համար միլիարդները գերազանցող արտաքին պարտքը, սահմանային լարված ու փխրուն իրավիճակը էական չեն