Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ Կան վիրավորներ
Իրավունք
18:37 23/08/2025
Հայաստան

Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ Կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։

Shas,shuan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Գևորգյանը և Մանուկ Դոլուխանյանը։

Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ Կան վիրավորներ