Մ20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր, Ալեքս Մարգարյանը՝ արծաթե մեդալակիր
Սպորտ
20:58 24/08/2025
Հայաստան

Մ20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր, Ալեքս Մարգարյանը՝ արծաթե մեդալակիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր շարունակվել է ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 1-1 +/- հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Ալեքս Մարգարյանը (63 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է: Հայ ըմբիշը 2:12 հաշվով պարտվել է մեծահասակների Ասիայի չեմպիոն Ուզբեկստանի ներկայացուցիչ Համլախանովին։ 

Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել է սփոփիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder