Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Իրանի նախագահը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Կրեմլը։
Պուտինը ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հիմնական արդյունքները։ Մասուդ Փեզեշքիանն աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական դիվանագիտական ջանքերին։
Նախագահները քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: