Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի. Աբրահամյան
Քաղաքական
09:50 25/08/2025
Հայաստան

Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի. Աբրահամյան

«ՊՆ-ն այնքան է տարվել փաշինյանական «բեզպրեդելությամբ», որ որոշել է կարելի է օրենք խախտել, իրեն հասցեագրված գրություններին չարձագանքել: Նույնիսկ այն դեպքում, որ գրությամբ ստիպված հիշեցնում ես, որ սահմանված ժամկետում չեն պատասխանել գրությանդ, կրկին նույն դատարկությունն է»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա գրել է, որ Սուրեն Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, տարբեր կալիբրի հյուրեր ընդունել-ճանապարհելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի:

«Երևի վերևից պահանջ կա` ընդդիմության համար ամեն ինչ փակ է, իսկ արտաքին հովանավորներն էլ ամեն ինչի վրա աչք են փակում` կանցնի կգնա:

Չի´ անցնի»,- նշել է Տ. Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պապիկյանն ամեն ինչի ժամանակ գտնում է` ստատուս գրելու, տեսանյութեր շեյր անելու, բայց օրենքի պահանջ կատարելու տրամադրություն չունի. Աբրահամյան