Պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ․ դատավոր
Իրավունք
18:49 25/08/2025
Հայաստան

Պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ․ դատավոր

 Միջնորդություն ներկայացվեց, որը վերաբերում է փորձագետի կարծիքն անթույլատրելի ճանաչելու  մասով։

Իրենց դիրքորոշումն այն է, որ փորձագետն իրավունք չուներ փաստաղթղի տակ հաստատեր որպես փորձագետ, քանի որ նման հավաստագիր չուներ։ Փաստաբանն այնուհետև սահմանեց, թե ով իրավունք ունի փորձագետ կոչվելու, ով՝ ոչ։

Նշենք, որ այս պահին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը։ Գործը քննում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։

«Դատարանը հարկ է համարում արձանագրելու, որ քննչական գործողություն ապացույց ձեռք բերողը  քննիչն է, որի անձը պարզ է, հետևաբար, տեսագրություն կատարողն այսօր դատարանը չի կարող արձանագրել, որ առկա է ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույց»,- այս մասին հատարարեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ հավելելով․

«Փաստարկները դատարանը խիստ ձևական է համարում և այլ կերպ արձանագրում է, որ պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ»։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով։ Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով։ 

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատալեքսում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն. «Գևորգ /Միքայել/ Արտաշեսի Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտպանական կողմի ներկայացված միջնորդությունը հիմնավոր չէ․ դատավոր