Սյունիքում կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրատեսակներ չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին
Հասարակություն
13:56 25/08/2025
Հայաստան

Սյունիքում կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրատեսակներ չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների, «Պանիր «Լոռի»», «Պանիր «Չանախ»» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։

Ի մասնավորի՝

• պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով,

• «Մածուն» (արտ․՝ 14․08․2025) (1 կգ) արտադրատեսակը բորբոսասնկեր ցուցանիշով։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սյունիքում կաթնամթերքի արտադրամասի որոշ արտադրատեսակներ չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին