Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին «Opel»-ն ընկել է ջրատարը, կան տուժածներ
Հասարակություն
08:11 25/08/2025
Հայաստան

Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին «Opel»-ն ընկել է ջրատարը, կան տուժածներ

Օգոստոսի 24-ին, ժամը 20։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ  կմ-ին բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին և  5 ուղևորի․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին «Opel»-ն ընկել է ջրատարը, կան տուժածներ