Սևանա լճում մոտորանավակը շրջվել է
Հասարակություն
17:11 25/08/2025
Հայաստան

Սևանա լճում մոտորանավակը շրջվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 15։51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված մոտորանավակ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ափից մոտ 200 մ հեռավորությունից  ջրափրկարարներն ափ են դուրս բերել երկու քաղաքացու և մոտորանավակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևանա լճում մոտորանավակը շրջվել է