Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ զեկույցի համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդը կամ 2.1 միլիարդ մարդ, դեռևս հասանելիություն չունի մաքուր խմելու ջրին։
«Չնայած 2015 թվականից ի վեր գրանցված առաջընթացին, յուրաքանչյուր չորս մարդուց մեկը (կամ աշխարհում 2.1 միլիարդ մարդ) դեռևս հասանելիություն չունի անվտանգ խմելու ջրին, իսկ 106 միլիոն մարդ ջուր է խմում անմիջապես չմաքրված մակերեսային աղբյուրներից», -Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, հեղինակները նշում են, որ 3.4 միլիարդ մարդ չունի անվտանգ սանիտարական և հիգիենիկ պայմանների հասանելիություն, իսկ 1.7 միլիարդ մարդ դեռևս չունի տանը տարրական հիգիենիկ ծառայություններ։
Ըստ զեկույցի, ամենամեծ անհավասարություններին բախվում են ցածր եկամուտ ունեցող երկրներում, անկայուն պայմաններում, գյուղական համայնքներում ապրող մարդիկ, երեխաները, էթնիկ փոքրամասնություններն ու բնիկ ժողովուրդները։