Իսրայելական մամուլ՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը
Քաղաքական
21:08 26/08/2025

Իսրայելական մամուլ՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը

Օգոստոսի 25-ին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը հանդիպել էր Լիբիայի արևելյան հատվածի զինված ուժերի հրամանատար Խալիֆա Հաֆթերի հետ։ Հանդիպումը լայնորեն տարածվել է  իսրայելական մամուլում և այդ շփումները որակվել են որպես Հունաստանի և Կիպրոսի մեկուսացմանը միտված քայլ։

Լուրը փոխանցում է «Էրմենիհաբերը»։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր է ձեռնարկում Թուրքիան գերտերություն դարձնելու համար և նպատակ ունի փոխել Մերձավոր Արևելքի իրականությունը՝ մեծ քայլ կատարելով տարածաշրջանում կայսրությունը վերականգնելու ուղղությամբ։ Բացի այդ. իսրայելական մամուլը շեշտում է, որ Թուրքիան մեծապես ներգրավված է եղել Լիբիայի քաղաքացիական պատերազմում։

«Թուրքերը Լիբիայում էին մինչև 1912-1919թթ. պատերազմը։ Նրանց տեսանկյունից նրանք վերադառնում են Տրիպոլի և իրականացնում  կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում են Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելական մամուլ՝ Էրդողանը ձգտում է վերականգնել թուրքական կայսրությունը