Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու են Գևորգ Պապոյանի մորեղբոր պահվածքը սկսել քննարկել անգամ իշխանության ներսում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակով այնքան պառակտվեց հանրությունը, որ եղբայրը եղբոր դեմ դուրս եկավ, բարեկամը՝ բարեկամի։ Ասում են՝ բացառություն չէ նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ընտանիքը։ Պապոյանը մի ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական մորեղբայր ունի՝ Արարատ Մորիկյան անունով, որը նաև ՀԱԿ համակիր է և, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում իշխանության, նաև՝ իր զարմիկ Պապոյանի դեմ։
Մեզ պատմեցին, որ Պապոյանի մորեղբոր պահվածքը սկսել են քննարկել անգամ իշխանության ներսում, ինչն էլ միջգերդաստանային վեճի առիթ է դարձել։ Պապոյանի մայրն է խնդրել, որ որդու մասին նման գրառումներ չանի։ Մենք «անցանք» Մորիկյանի էջով, վերջին գրառումներից մեկը պատասխան է Փաշինյանին, որը վիրավորել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ «Էս պոռնկաբարո դուրսպրծուկին մեկը չկա՞ բացատրի, որ Լևոնը եթե չգրավեր էդ հողերը, էսօր հողի տեղը ոռ պիտի տայիր (արտապատվիրակեիր)»,- գրել է նա։
Նկատեցինք նաև, որ էջից հեռացրել է անձամբ Պապոյանի մասին աղմկահարույց գրառումները, որոնցից մեկով ամիսներ առաջ Պապոյանին հիշեցրել էր իր անցյալը․ «Դու քո մայմունությունը 2008թ․ Լևոնի տան մոտ արդեն արել ես ու դրա համար, որպես պարգև, Սերժից ու Քոչարյանից ստացել ես արտոնյալ երիտհանրապետականի կարգավիճակ։ Դա քո՛ խնդիրն է, թե հիմա ինչ գնահատական կտաս քեզ պռախոդ տված այդ գործիչներին։ Նրանք էին քեզ ուղարկել այնտեղ, դու էլ հլու-հնազանդ կատարել ես այդ մարդկանց հրահանգները, որը ե՛ւ Լևոնի դեմ էր, ե՛ւ այսօրվա քո պատուհաս տիրոջ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։