Վրաստանից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի ևայլ երկրների քաղաքացիներ
Իրավունք
20:02 26/08/2025
Տարածաշրջան

Վրաստանից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի ևայլ երկրների քաղաքացիներ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը` Միգրացիայի դեպարտամենտի հետ համատեղ, Վրաստանից արտաքսել է 22 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է վրացական aliq.ge-ն։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի և Քենիայի 22 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանից արտաքսվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի ևայլ երկրների քաղաքացիներ