Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զինծառայողի վիրավnրման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայությունից խուսափելու հոդվածով
ՀՀ ՊՆ դիրքերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրական վարույթ: Panorama.am-ին քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը դեպքի վերաբերյալ հայտնել է, որ հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։