Արթուր Վանեցյան. Կհանդիպենք սեպտեմբերի 2-ին
Քաղաքական
16:24 27/08/2025
Հայաստան

Արթուր Վանեցյան. Կհանդիպենք սեպտեմբերի 2-ին

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիսվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 2-ին «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման մասին ազդարարող տեսանյութով ու գրել.

«Մեզ անհրաժեշտ է լինել միասին...

Կհանդիպենք սեպտեմբերի 2-ին»։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կբացվի «Արցախի կանչը» հուշահամալիրը։ Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Վանեցյան. Կհանդիպենք սեպտեմբերի 2-ին