Ռ. Հակոբյանի կալանքը պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում․ փաստաբան
Իրավունք
18:21 27/08/2025
Հայաստան

Ռ. Հակոբյանի կալանքը պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում․ փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը կալանավորվել էր նույն մեղադրանքով՝ ինչպես Սամվել Կարապետյանը և Միքայել Սրբազանը: Այսինքն՝ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի հիման վրա հարուցված քրեական վարույթով: Քրեական օրենսգրքի այդ հոդվածը միջին ծանրության է և նման դեպքերում անձանց պարզապես չեն կալանավորում կանխատեսական ռիսկեր գրելով, քանի որ այդ արարքի համար պատիժ կարող է լինել պարզապես տուգանքը:

Ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքի պայմաններում մարդկանց արտահայտած կարծիքի, քննադատության համար ՉԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ, քրեական վարույթներ չեն նախաձեռնում, չեմ բացառում, որ նույնիսկ Սոմալիում այլևս դրա համար չեն կալանավորում: Հետևաբար Ռ. Հակոբյանի կալանքը բնականաբար պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում, ինչն իրապես ապահովեց Դատարանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռ. Հակոբյանի կալանքը պետք է վերացվեր՝ իրավունքի հետ նվազագույն առնչության դեպքում․ փաստաբան