Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայից արձագանքել են Նեթանյահուի՝ Հայոց gեղաuպանnւթյան ճանաչման մասին հայտարարությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է պատմական և իրավական փաստերի հետ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է՝ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը