Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Ջորջ Սորոսին անվանել է «խելագար» և կոչ է արել նրան քրեական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ում բողոքի ցույցերին աջակցելու համար։
«Ջորջ Սորոսին և նրա «հրաշալի» ծայրահեղ ձախ որդուն հարկավոր է մեղադրանք առաջադրել «Կոռումպացված կազմակերպությունների դեմ պայքարի մասին» օրենքի (RICO) շրջանակներում՝ ողջ ԱՄՆ տարածքում բողոքի ակցիաներին աջակցելու համար։ Մենք թույլ չենք տա, որ այս խելագարներն էլ ավելի պառակտեն Ամերիկան։
Սորոսը և խելագարների նրա խումբը մեծ վնաս են հասցրել մեր երկրին։ Խմբում են նաև ԱՄՆ արևմտյան ափի նրա ընկերները։ Բայց ուշադիր եղեք, մենք հետևում ենք ձեզ», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
