Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժաննա Անդրեասյանը՝ Հայոց gեղաuպանnւթյան հուշահամալիրում իրականացվող վերանորոգման աշխատանքների մասին
«Ունեինք շատ վատ իրավիճակ թե թանգարանում, թե հուշահամալիրում»,- ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ու թանգարանի վերանորոգման աշխատանքներին։
Նա նշեց, որ ժամանակին ջրահեռացման ողջ համակարգը մտածված չի եղել, անձրևաջրերը հոսում էին, առաջացել էր լուրջ խնդիր։ Նախարարը տեղեկացրեց, որ վերանորոգման համար պետությունը հատկացրել է շուրջ 800 միլիոն դրամ։
Անդրեասյանի խոսքով, օրենսդրության բոլոր պահանջները պահպանված են. «Կարևորագույն հուշարձան է։ Շարունակական քննարկումների շարք է եղել, նաև ընթացքում են»։
«Թե՛ հուշահամալիրը, թե՛ թանգարանը ամբողջությամբ նույն տեսքով վերականգնվելու են անհրաժեշտ աշխատանքներից հետո»,- ասաց նա։
Ժ.Անդրեասյանը վստահություն հայտնեց, որ սահմանված 300 օրում աշխատանքները կավարտվեն։



