«Ժողովուրդ». ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում
Օրվա մամուլ
08:33 27/08/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ աշխատակազմում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը ազատվել է պաշտոնից և տեղափոխվել ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Նրան փոխարինել է Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ Սամվել Առաքելյանը ժամանակին եղել է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ ցուցմունք տված անձը, ինչի հիման վրա էլ Ղազարյանի հրապարակային խոսքը սահմանափակվեց, նրա նկատմամբ առաջադրվեց մեղադրանք։ Թերևս այդ ծառայության համար Առաքելյանին դուրս չեն հանել համակարգից: Բայց դրանից, այս նշանակումների շղթան, փաստորեն, ոչ միայն զուտ կադրային փոփոխություն է, այլև հիշեցնում է անցյալի բուռն իրադարձությունների մասին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՍԴ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Հարությունյանը, որը ծնվել է Ադրբեջանում