Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
US Open-ի կազմակերպիչները ռուս թենիսիստին տուգանել են ավելի քան 40 հազար դոլարով
Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը տուգանվել է US Open մրցաշարի կազմակերպիչների կողմից անպատշաճ վարքագծի համար: Ռուս մարզիկը կվճարի 42,500 դոլար տուգանք: 30,000 դոլարը կլինի ոչ սպորտային վարքագծի համար վճարը, իսկ մնացած գումարը Մեդվեդևը կվճարի կոտրված ռակետի համար:
Օգոստոսի 25-ին Մեդվեդևը պարտվել է ԱՄՆ բաց առաջնության առաջին փուլում։ Մեդվեդևը խաղի ընթացքում վիճաբանել է մրցավարի հետ։ Խաղի ընթացքում նաև անպարկեշտ ժեստ է արել՝ նմանակելով մրցակցին։ Նա պարտությունից հետո բարկությունից կոտրել է ռակետը։