Դե եկե՛ք ու փակ աչքերով պնդե՛ք, որ այս ամենը չի կատարվել հանձնարարությունների հիման վրա․ Պաշտպան
Իրավունք
18:35 28/08/2025
Հայաստան

Դե եկե՛ք ու փակ աչքերով պնդե՛ք, որ այս ամենը չի կատարվել հանձնարարությունների հիման վրա․ Պաշտպան

« Դե եկեք ու փակ աչքերով պնդեք, որ այս ամենը չի կատարվել հանձնարարությունների հիման վրա։ Համոզե՛ք հասարակությանը, որ երբ Միքայել Սրբազանի նույն ուժային կառույցները ցանկանում են ձերբակալել Մայր Աթոռի տարածքից , զուգահեռ վարչապետը  գրառումներ է գրում, որ փաստորեն թաքնվում ես դու, վախենում ես մի ամիս, 2 ամիս կալանավորվելուց։ ՔՊ խմբակցության ղեկավարը, գրում է․ « իհարկե, դատարանը կալանավորելու է քեզ»։ Ու քաղաքական ոչ մի բան չկա՞, ի՞նչ է եղել, սովորական իրավական պրոցեսնե՞ր են։  Իսկ քաղաքական հետապնդման երկար ենթարկվող ցանկացած անձ շուտ թե ուշ պետք է արդարացվի ու արդարացվելու է»,- դատարանում եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց  փաստաբան Երեմ Սարգսյանը։

 Նրա փոխանցմամբ՝ անարդար դատավճիռը հասարակության համար ավելի վտանգավոր է, քան հանցագործությունը։

« Հիմա արդարադատություն կիրականացնե՞ք, թե՞ ենթարկվեք առկա իրողությունների և ակնհայտ անհիմն կերպով մեղադրական վերդիկտ կայացնենք Միքայել Սրբազանի նկատմամբ՝ հստակ իմանալով, որ նա մի օր հաստատապես արդարացնելու են բոլոր հետևանքներով։ Հետևաբար, պատվաժան դատարան, հորդորում եմ, որ դուք՝ Ձեր խղճով ղեկավարվեք և կարողանաք հիմնավոր կերպով հիմնավորել, որ այս ամեն ինչը, ինչ-որ ասեցինք, սխալ է ։ Չեք կարողանա հերքել այս ամեն ինչը, ակնհայտ կլինի, որ դուք, ուղղակի, առանց հերքելու մեղադրական ակտ կայացրեցիք»

Փաստաբանը նաև միջնորդեց՝ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում հռչակել, գերաշնորհել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դե եկե՛ք ու փակ աչքերով պնդե՛ք, որ այս ամենը չի կատարվել հանձնարարությունների հիման վրա․ Պաշտպան