Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է, չնահանջող տեմպով շարժվում է ֆինիշ. Լող Սևանա լճում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու համար
Հասարակություն
13:48 28/08/2025
Հայաստան

Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է, չնահանջող տեմպով շարժվում է ֆինիշ. Լող Սևանա լճում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու համար

Մասնագիտությամբ տնտեսագետ Հովհաննես Գաբրիելյանը, ով երեկ ժամը 16․00-ից սկսել է լողը Սևանա լճում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու համար, արդեն հաղթահարել է ճանապարհի կեսից ավելին։

Հովհաննեսն առանց հատուկ միջոցների՝ լողալով պետք է անցնի Սևանա լիճը ծայրից ծայր (74կմ)։

«Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է, լողում է այնպես, ինչպես առաջին վայկյանին, առանց կանգնելու, չնահանջող տեմպով շարժվում ենք առաջ՝ դեպի ֆինիշ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է նրան հետևիոց նավակով գնացող ընկերը։ 

Ավարտը նախատեսված է այսօր՝ Փիրուզե լողափում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է, չնահանջող տեմպով շարժվում է ֆինիշ. Լող Սևանա լճում՝ Գինեսի ռեկորդ սահմանելու համար