Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։ Մենք տեղեկացանք, որ նա ցանկություն է հայտնել Չինաստանից մեկնել Ճապոնիա:
Երևի մտածել է` եկել հասել եմ, մի հատ էլ Ճապոնիա մտնեմ: Կամ՝ դա բալանսավորված քաղաքականության դրսևորում է, երբ Ճապոնիայի դեմ հաղթանակի զորահանդեսից հետո մեկնում ես Ճապոնիա և իշխանություններին հավաստում հարգանքդ:
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Ճապոնիայի իշխանությունները տհաճությամբ են ընդունել ՀՀ վարչապետի` իրենց պարտությանը նվիրված զորահանդեսից անմիջապես հետո Ճապոնիա այցելելու ցանկությունը և փորձել են խոչընդոտել: Մասնավորապես` տարակուսանք են հայտնել Աննա Հակոբյանի` այցին մասնակցության առումով և այլն: Կկայանա՞ արդյոք այցը Ճապոնիա, թե ոչ` կերևա մի քանի օրից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։